Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է շարունակել աշխատել իսպանական ակումբում, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր կնքել 64-ամյա իտալացու հետ, ում պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Անչելոտին «Ռեալը» գլխավորել է 2021 թվականի հուլիսին։ Մինչ այդ նա արդեն իսպանական ակումբի գլխավոր մարզիչն է եղել 2013-ից 2015 թվականներին։
Նրա գլխավորությամբ «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել է գավաթը, երկրի Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգան, ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունը։
























































