Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը բաց կթողնի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումը Շոտլանդիայի հետ։ Նորվեգացին վնասվածք է ստացել Ֆարերյան կղզիների հետ վերջին ընկերական խաղում (2:0):
«Նա ուժեղ ցավեր ունի և որոշակիորեն սահմանափակված է իր գործունեության մեջ: Ցավոք, նա չի կարողանա մասնակցել Շոտլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) բժշկի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Նորվեգիայի հավաքականը վաղը՝ նոյեմբերի 19-ին, կխաղա Շոտլանդիայի հետ։ Խաղը կկայանա Գլազգոյի «Հեմփդեն Պարկում»:
Եվրո-2024-ի ընտրական փուլի յոթ տուրից հետո Նորվեգիայի հավաքականը վաստակել է տասը միավոր և A խմբում զբաղեցնում է երրորդ տեղը: Իր հերթին, նույնքան հանդիպումներից հետո Շոտլանդիան վաստակել է 16 միավոր և երկրորդ տեղում է:
























































