Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Ռիկելմեն համեմատել է թիմակից Անտուան Գրիզմանին և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։
«Չեմ կարծում, որ Բելինգհեմն ավելի լավն է, քան Գրիզմանը։ Անտուանն ավելի ամբողջական խաղացող է։ Նրա կարիերան այժմ տպավորիչ է։
Գրիզմանի հետ շատ հեշտ է շփվել խաղադաշտում: Նա ամեն ինչ անում է անթերի։ Նա հիանալի բնավորություն ունի»,- Ռիկելմեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում Գրիզմանը դարձել է 12 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ինչ վերաբերում է Բելինգհեմին, ապա անգլիացին խփել է 13 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։
























































