«Ուրարտուի» հարձակվող Լեոն Սաբուան ողնաշարի վիրահատության է ենթարկվել։ Ֆուտբոլիստը միկրովիրաբուժական դեկոմպրեսիայի է ենթարկվել միջողնային սկավառակի ճողվածքի պատճառով։ Մեր ֆուտբոլիստն արդեն իսկ սկսել է վերականգնողական գործընթացը։
Նշենք, որ վերականգնման ժամկետը մոտավորապես 2-2,5 ամիս է։
























































