Նոյեմբերի 18֊ին՝ ժամը 15:00, Հայաստան — Ուելս խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում:
«Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը կմեկնարկի 16։00-ին, խաղի սկիզբը` 18։00»,- ասվում է ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին հորդորում են լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ: