Հարձակվող Կիլիան Մբապեն չի ստանա 80 միլիոն եվրո բոնուսը, որը պետք է վաստակեր ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրով։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, այս որոշման նախաձեռնողը հենց ինքը խաղացողն է եղել։ Հավանաբար Մբապեն, հրաժարվելով բոնուսներից, ցանկանում է ցույց տալ, որ փողը առաջին տեղում չի դնում։ Կիլիանի քայլը ՊՍԺ-ին վստահություն է ներշնչում, որ ակումբը շատ գումար չի կորցնի, եթե թիմի լավագույն ռմբարկուն որոշի ընդունել արտասահմանից ստացված առաջարկը:
Աղբյուրը նշում է, որ այժմ Մբապեի ճակատագիրը կախված է բացառապես իրենից։ Ֆրանսիայի հավաքականի ավագի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ներկայում Մադրիդի «Ռեալը» համարվում է 24-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու ֆավորիտ, սակայն «Բավարիան» չի բացառում նման տրանսֆերի հնարավորությունը։