ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, մասնակցելով Եվրո-2024-ի ընտրական փուլի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա հանդիպումներից առաջ կայացած մամուլի ասուլիսին, հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք կերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։
«Այս լուրը չի վերաբերում Ֆրանսիայի հավաքականին։ Եթե ցանկանում եք այս հարցը տալ, ապա պետք է գաք ՊՍԺ-ի բազա, և ես այնտեղ կպատասխանեմ: Երկիրն առաջին տեղում է։ Դա ինձ վրա ճնշում գործադրող բան չէ: Ես այդ մասին խաղադաշտում չեմ մտածում։ Երբ ես խաղի մեջ եմ, չեմ խորանում, թե ինչ է կատարվում դրանից դուրս»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։