Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պետք է արժանանար «Ոսկե գնդակին» նախորդ մրցաշրջանի վերջում։
«Մեսսին պետք է արժանանար «Ոսկե գնդակին», քանի որ նա հաղթեց աշխարհի առաջնությունը և նա պատմության մեծագույններից մեկն է, եթե ոչ, իմ կարծիքով, մեծագույնը:
Հոլանդը հիանալի մրցաշրջան անցկացրեց։ Ես նույնպես։ Բայց աշխարհի առաջնությունում հաղթելու հետ համեմատած՝ դա նշանակություն չունի։ Դեկտեմբերի 18-ի գիշերը հասկացա, որ պարտվել եմ ոչ միայն աշխարհի առաջնությունը, այլև «Ոսկե գնդակը»։ Լեոն արժանի էր դրան»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։