Ֆուտբոլային ակումբներ «Լեսթերը» և «Լիդս Յունայթեդը», որոնք խաղում են Չեմպիոնշիփում և անցյալ մրցաշրջանում իջել են Պրեմիեր լիգայից, դատի են տալու «Էվերթոնին», որ նրանց ավելի վաղ չէին զրկել 10 միավորից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն, «Լեսթերը» և «Լիդսը» դատի կտան «Էվերթոնին» 343 միլիոն եվրոյի դիմաց: Նրանց կարծիքով, եթե լոնդոնցիները պատժվեին նախորդ մրցաշրջանում, ապա ոչ թե նրանք, այլ «Էվերթոնը» դուրս կմնար ԱՊԼ-ից և որ այս որոշումը կայացնելու ժամանակն ազդեց արդյունքների վրա։ Դատավարությանը նախատեսում է միանալ նաև «Բարնլին», որը նախորդ մրցաշրջանում դուրս մնաց: Ակումբները «Էվերթոնից» փոխհատուցում են պահանջում։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Անգլիայի Պրեմիեր լիգան ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար «Էվերթոնին» զրկել է մրցաշարային աղյուսակի 10 միավորից և ակումբը հայտնվել է դուրս մնալու գոտում։