Անգլիայի Պրեմիեր լիգան ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար «Էվերթոնին» զրկել է 10 միավորից։ Այդ պատճառով «Էվերտոնը»-ը 14-րդ տեղից իջել է վտանգավոր գոտի՝ մնալով ընդամենը չորս միավորով: Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։
«Անկախ խորհուրդը «Էվերթոնին» անմիջապես զրկել է 10 միավորից՝ Պրեմիեր լիգայի շահութաբերության և կայունության կանոնները խախտելու համար:
Այս տարվա սկզբին Պրեմիեր լիգան բողոք է ներկայացրել ակումբի դեմ և հարցը փոխանցել անկախ հանձնաժողովին: Դատավարության ընթացքում ակումբը խոստովանել է, որ խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյը 2021/2022 մրցաշրջանով ավարտվող ժամանակահատվածի համար, սակայն խախտման չափը մնացել է վիճելի։
Անցյալ ամիս հնգօրյա լսումներից հետո հանձնաժողովը պարզեց, որ «Էվերթոն» ՖԱ-ն այդ ժամանակահատվածում ծախսել է 124,5 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գերազանցելով 105 միլիոն ֆունտ ստեռլինգի շեմը: Կոլեգիան եզրակացրեց, որ ակումբի նկատմամբ պետք է կիրառվի 10 միավորի չափով սպորտային սանկցիա», — ասվում է Պրեմիեր լիգայի կայքի տարածած հաղորդագրության մեջ:
























































