«Լիվերպուլի» և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Լուիս Դիասը ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում Բրազիլիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1) նվիրել է հորը, որը նախկինում առևանգվել էր հանցագործների կողմից։
«Այո, ես խաղադաշտում անընդհատ մտածում էի հորս մասին… Նա միշտ ճիշտ վերաբերմունք ուներ դժվար պահերին: Այս գոլերը, այս հաղթանակը նրա համար են»,- Դիասի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Լուիս Դիասի ծնողներին առևանգել էին Կոլումբիայում հոկտեմբերի վերջին։ «Լիվերպուլի» խաղացողի մորը գրեթե անմիջապես ազատ են արձակել, սակայն նրա հորը պահել են մինչև նոյեմբերի 9-ը։