«Միլանի» եզրային պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին չի որակազրկվի անօրինական խաղադրույքների համար: Այս մասին հայտնում է Milan News-ը՝ հղում կատարելով La gazzetta dello sport-ի տպագիր հրատարակությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստը Թուրինի դատախազությունում հարցաքննության ժամանակ վստահեցրել է, որ երբեք խաղադրույք չի կատարել ֆուտբոլի վրա, բայց միևնույն ժամանակ գումար է խաղացել այլ խաղերի, այդ թվում՝ ռուլետկայի վրա։ Քրեական իրավունքի տեսանկյունից Ֆլորենցիին սպառնում է տուգանք անօրինական կայքերում խաղադրույքներ կատարելու համար, բայց ոչ սպորտային արգելք:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: