«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատմել է, որ մանուկ հասակում իրեն ոգեշնչել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը։
«Հիշում եմ, որ միշտ հետևում էի Ռոնալդուին, նրա շարժումներին տուգանային հրապարակում. նա երկու կամ երեք շարժում էր անում նախքան ներխուժել այն տարածք, որտեղ ցանկանում էր լինել: Դա պաշտպանների հետ մենամարտի նման մի բան է: Ժամանակը կարևոր է։ Եվ, իհարկե, անցումը պետք է լավ լինի։ Եթե լավ մատուցում չունենաս, գլխով գոլ խփել չես կարող։
Ռոնալդուից բացի ուրիշ որևէ մեկն ինձ ոգեշնչե՞լ է: Նա գլխավորն է։ Ինչպես նա շարժվեց, ինչպես զարգացրեց իր խաղաոճը… Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նա խաղում «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ հետո՝ «Ռեալում» իր առաջին տարիներին: Մադրիդի «Ռեալում» նա դարձավ հարձակվող։ Անհավանական է, որ նա դա արեց: Անհավանական էր նաև այն, թե ինչպես էր նա գոլեր խփում։ Ամեն ինչ տուգանային հրապարակում աննկատ շարժումների և պաշտպաններին խաբելու ունակության մասին է»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում TV 2-ը: