«Մանչեսթեր Սիթիի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին.
«Սա զարմանալի է և դժվար, բայց ես շատ նոր բաներ եմ սովորում: Երանի սա ավելի շուտ լիներ։ Մյուս կողմից, երբեք ուշ չէ նոր բաներ սովորելու համար, այնպես որ ես պարզապես ուրախ եմ, որ կարող եմ ինչ-որ բան սովորել Գվարդիոլայից: Ինձ դուր եկավ նրա հետ աշխատելն առաջին իսկ օրվանից»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Հիշեցնենք, որ Մատեո Կովաչիչը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Չելսիից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 29-ամյա կիսապաշտպանն Անգլիայի Պրեմիեր լիգայում «քաղաքայինների» կազմում անցկացրել է ինը հանդիպում՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով:
























































