Նոյեմբերի 17֊ին` ժամը 19։30֊ին, Խորեն Հովհաննիսյանի անվան(Հանրապետական մարզադաշտին կից` նախկին Սկիֆ) մարզադաշտում տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպում FAF-ի և Ուելսից ժամանող երկրպագուների` Wales supporters team-ի միջև, որի ամբողջ հասույթը ուղղված կլինի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շարունակական կարիքները հոգալու աշխատանքներին։
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների՝ Առաջին հայկական ճակատ շարժման ֆեյսբուքյան էջը:
«Ֆուտբոլը մարդկության միջազգային լեզուն է և միավորում է մարդկանց` անկախ ծագումից և ազգությունից»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:
























































