«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը լրագրողների հետ զրույցում կիսվել է Ուելսի հետ կայանալիք առաջիկա խաղից ունեցած սպասելիքներով:
«Մարտական ենք տրամադրված առաջիկա խաղին ու լավ ենք պատրաստվել: Կփորձենք անել այն, ինչ՝ Ուելսում: Պետք է վստահ լինենք մեր ուժերին ու ամեն ինչ անենք՝ տնային խաղում հաղթանակի հասնելու համար: Ինչ վերաբերում է խմբից դուրս գալու շանսերին, ապա ճնշում միշտ կա, մենք պետք է պրոֆեսիոնալ լինենք և անենք մեր գործը՝ գնալով դեպի մեր երազանք. մենք ի զորու ենք դա անել»,- ասել է Սպերցյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 20-ին կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կմրցի Խորվաթիայի հետ։ Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը Լուկաս Սելարայանի և Հրանտ Լեոն-Ռանոսի դուբլերի շնորհիվ արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթել է Ուելսի հավաքականին: