«Արսենալը» հետաքրքրվում է «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը ցանկանում է ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը։ Հաղորդվում է, որ «Զինագործները» կարող են փոխանակման տարբերակ առաջարկել Բիրմինգեմը ներկայացնող ակումբին։
«Արսենալը» Լուիսին ձեռք բերելու համար պատրաստ է «Ասթոն Վիլլային» զիջել Կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուի տրանսֆերային իրավունքները։