Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Ավետիք Պողոսյանը Երևանում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանանալուց հետո կիսվել է տպավորություններով.
«Տարվա կարևորագույն մրցումն էր. այսօր այսպես ստացվեց, պետք է աշխատենք սխալների վրա և գերազանցենք այն, ինչ արել ենք: Մյուս տարի գորգը ցույց կտա:
Մրցաշարն իսկապես ամենաբարձր մակարդակով էր կազմակերպված: Շատ մրցաշարերի ենք մասնակցել աշխարհում, բայց նման առաջնություն սամբոյում դեռ չէր եղել: Երկրպագուների աջակցությունը շատ հզոր էր, նրանք շատ օգնեցին մեզ: Շնորհակալություն եմ հայտնել մեր ազգին աջակցության համար, ու նաև մեր մարզիչներին՝ իրենց կատարած մեծ աշխատանքի համար»,- ասել է Ավետիք Պողոսյանը: