Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է ՈւԵՖԱ-ին հաջորդ մրցաշրջանից Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոխելու որոշման համար։
«ՈՒԵՖԱ-ի ղեկավարները այլ կողմ են նայում: Նրանք բարեփոխում են Չեմպիոնների լիգան, բայց այս ֆուտբոլային նախագիծը տարօրինակ է, անհեթեթ ու անիմաստ։ Տնային և արտագնա հանդիպումներ չկան: Աբսուրդ․․.
Սա հարմար լուծում չէ։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 125 խաղի իրավունքները վաճառվել են Իսպանիայում 360 միլիոն եվրոյով, մինչև 2024 թվականը 189 խաղի իրավունքները կվաճառվեն 320 միլիոն եվրոյով, ինչը 64 խաղով ավելի է և 40 միլիոն եվրոյով պակաս։
Մրցումների այս մոդելն էլ ավելի կհեռացնի երկրպագուներին այս սպորտաձևից: Նոր ձևաչափը, որը պատրաստում է ՈՒԵՖԱ-ն, այն չէ, ինչ պահանջում են երկրպագուներն ամբողջ աշխարհում: Այն ներկայացնում է այն մոդելը, որը լավագույնս համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի կառավարման համակարգին, այսինքն՝ այլ դարաշրջաններին բնորոշ համակարգին։ Երկրպագուների ու խաղացողների պահանջները, ինչպես նաև ակումբների կարիքները հաշվի չեն առնվում»,- Պերեսի խոսքերն է մեջբերում AS-ը։