Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին կարող են ներկա գտնվել ինչպես երկրպագուները, այնպես էլ մեդիայի ներկայացուցիչները:
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերում կկայանան Հայաստան – Ուելս և Խորվաթիա – Հայաստան հանդիպումները։
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հանդիպումներին նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
























































