ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Լիգա 1-ի 12-րդ տուրում «Ռեյմսի» հետ խաղում (3:0) իր հեթ-տրիկը.
«Հիմա ավելի հանգիստ եմ: Ես միշտ ուրախ եմ, երբ հեթ-տրիկ եմ հեղինակում։ Լինում են պահեր, երբ ես ավելի վատ եմ խաղում և քիչ գոլ եմ խփում, բայց ես գոհ եմ այս հանդիպումից»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ֆուտբոլիստը պատասխանել է նաև իր ապագայի վերաբերյալ հարցին.
«Չեմ ցանկանում խոսել այդ մասին։ Հիմա դրա ժամանակը չէ։ Ինձ համար այս պահին ամենակարևորը ֆուտբոլ խաղալն է»,- հավելել է նա։
























































