«Ֆլումինենսեի» կիսապաշտպան Անդրե Տրինադեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է footballtransfers.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարել բրազիլական ակումբի հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Ֆուտբոլիստին հավակնում է ձեռք բերել նաև «Ֆուլհեմը», սակայն մինչ այժմ «Ֆլումինենսեն» նոր առաջարկներ չի ստացել։
Հաղորդվում է, որ բրազիլական ակումբը ակնկալում է վաճառել խաղացողին 30-40 մլն եվրոյով։