Երևանում մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը: Ժամը 10:00-ից մեկնարկել են նախնական գոտեմարտերը:
Սարգիս Վարդանյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթել է բուլղարացի մրցակցին, այնուհետև 6:5 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Զագիդ Գայդարովի հետ (ՖԻԱՍ)։
Մարզական սամբոյի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը (58 կգ) մեկնարկում պարտության է մատնել Իրաքի ներկայացուցչին, ապա հաղթել ՖԻԱՍ-ի դրոշի ներքո փախստականների կազմում հանդես եկող Դավիթ Հովսեփյանին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Մրցակիցը վրացի Վախթանգի Չիդրաշվիլին է։