Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում կայացավ ևս 3 հանդիպում:
Հունաստանում մրցեցին «Օլիմպիակոսն» ու Վուլվզը: Խաղն անցավ դատարկ տրիբունաների ուղեկցությամբ: 28-րդ րոպեից հունական թիմը խաղաց 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Սեմեդուն, բայց հենց տանտերերը Էլ Արաբիի ջանքերով 54-րդ ոպեին առաջ անցան հաշվի մեջ: 13 րոպե անց Նետուն խփեց պատասխան գնդակն ու դրեց խաղի վերջակետը՝ 1:1:
Լևերկուզենի «Բայերը» Շոտլանդիայում 3-1 հաշվով առավելության հասավ «Ռեյնջերսի» նկատմամբ: Հյուրերից աչքի ընկան Հավերցը, Արանգիսն ու Բայլին, իսկ Ջերարդի թիմից միակ գոլը խփեց Էդմունդսոնը:
Դոնեցկի «Շախտյորը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ: 17-րդ րոպեին ուկրաինական թիմից հաշիվը բացեց Մորաեսը: 22-րդ րոպեին Կովալենկոն չկարողացավ մեծացնել իր թիմի առավելությունը՝ վրիպելով 11 մետրից: 47-րդ րոպեին 11 մետրոնացը չկարողացան օգտագործել նաև գերմանական թիմի ֆուտբոլիստները: Երկրորդ կեսի 3-րդ րոպեին Բրուկսը խփեց պատասխան գնդակը՝ 1:1: 73-րդ րոպեին «Շախտյորը» հաղթանակ կորզեց. հաղթական գոլը խփեց Անտոնիոն: