Բրիտանացի հայտնի լրագրող Փիրս Մորգանը հերթական անգամ անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
Նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում պարտվել էր «Կոպենհագենին» (3-4):
«Ինձ պետք չէ Կրիշտիանու Ռոնալդուն»,- գրել է Մորգանը սոցիալական ցանցերում՝ կցելով տեն Հագի լուսանկարը։
2022 թվականի նոյեմբերին Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալային հարցազրույց է տվել Փիրս Մորգանին։ Պորտուգալացին բացահայտ քննադատել էր տեն Հագին։