«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-0).
«Նյուքասլին» պարտվելուց հետո հաղթելը լավ արձագանք՞ էր: Կարծում եմ՝ մենք ավելի լավ խաղացինք «Նյուքասլի» դեմ։
Այսօր տարբեր պահանջներ կային, տակտիկապես մեզ այլ բան էր պետք, մենք խաղում էինք տանը, մեզ այլ խաղ էր պետք, և մենք շատ ու շատ լավ կատարեցինք այն, ինչ ցանկանում էինք։
Այնպես որ ես շատ գոհ եմ վերջին երկու խաղերից»,- մեջբերում է Արտետային «Արսենալի» պաշտոնական կայքը: