«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մարկ Հյուզը մեկնաբանել է թիմի պարտությունը Չեմպիոնների լիգայի «Կոպենհագենի» դեմ խաղում (3-4)։
«Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին իր խմբում վերջին տեղում է։
«Սարսափելի ելույթ էր։ Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացում ունեցավ, բայց դա ոչ մի կերպ արդարացում չէ:
Եթե նրանց փոխարեն լինեին «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» կամ «Լիվերպուլը», տասը հոգով կհաղթեին:
Ի՞նչ է կատարվում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հենց որ նրանք սկսում են ճնշում զգալ, իրենց բոլոր վախերը դուրս են գալիս: Այս թիմում առաջատարներ չկան»,- մեջբերում է Մարկ Հյուզին BBC-ն: