«Կոպենհագենի» գլխավոր մարզիչ Յակոբ Նեստրուպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում տարած հաղթանակը (4-3).
«Խելահեղ հանդիպում էր, երբ նայում ես դրան որպես ամբողջություն: Մենք չորս հանդիպում անցկացրինք, նախորդ երեքում շատ լավ խաղ ցուցադրեցինք, բայց միայն մեկ միավոր վաստակեցինք։
Եթե նայեք ընդհանուր պատկերին, ապա կարծում եմ, որ չորս միավորը մեզ համար շատ, շատ արժանի է: Մենք չորս հանդիպում անցկացրինք և արժանի ենք խմբում երկրորդ տեղը զբաղեցնելուն։
«Կոպենհագենը» մեկ նպատակ ունի՝ նոր տարում լինել Չեմպիոնների լիգայում»,- Նեստրուպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։