Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Յունիոնի» հետ՝ 1-1։
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն։
52-րդ րոպեին հաշիվը հավասարվեց գերմանական ակումբի հարձակվող Դավիդ Ֆոֆանայի գոլի շնորհիվ։
Չորս խաղից հետո «Նապոլին» 7 միավորով C խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը։ «Յունիոնը» 1 միավորով վերջին տեղում է։