Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ ընդունեց «Բենֆիկային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Իսպանական թիմի կազմում գոլերով աչքի ընկան Մերինոն, Օյարսաբալն ու Բարենեչեան, իսկ պորտուգալական թիմի կազմում՝ Ռաֆան։
Այս խաղից հետո «Ռեալ Սոսյեդադը» 10 միավորով ժամանակավորապես գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ «Բենֆիկան» 4 խաղում դեռ միավոր չի վաստակել։
Քիչ անց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում կհանդիպեն այս խմբի մյուս թիմերը՝ «Զալցբուրգն» ու «Ինտերը»։
























































