ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի վերադարձը Սան Սիրո։ Նոյեմբերի 7-ին փարիզցիները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում մրցեցին «Միլանի» հետ (1:2): Իտալական թիմի երկրպագուները նրա դեմքով կեղծ թղթադրամներ են նետել դարպասապահի վրա։
«Նրանք Դոնարումային դժվար ընդունելություն են մատուցել: Նրանք մեծ աղմուկ բարձրացրին ու ուշադրություն գրավեցին այս թեմայի վրա։ Մենք՝ ՊՍԺ-ի խաղացողներս, հնարավորինս պաշտպանեցինք նրան ճնշումներից։ Ափսոս, որ չհաղթեցինք»,- Մբապեի խոսքն է մեջբերել ITASportPress-ը։
Դոնարուման «Միլանի» սան է։ 2021 թվականին նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ, քանի որ իտալական ակումբը նրան նոր պայմանագիր չի առաջարկել այն պայմաններով, որոնք պահանջում էր խաղացողի կողմը։