ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Միլանից» կրած պարտություն (1:2) մասին։
«Գործի նկատմամբ վերաբերմունքի տեսակետից, իհարկե, գոհ եմ։ Այո, ինձ դուր եկավ իմ թիմը, նրանք դուրս եկան մինչև վերջ պայքարելու գաղափարով։ Մենք խփեցինք հանդիպման առաջին գոլը և ավելի շատ հնարավորություններ ունեինք։ Մենք անընդհատ փորձում էինք հարձակվել։ Կարծում եմ՝ գոլ խփելու զգալի հնարավորություններ ունեինք։ Մենք ավելի լավ թիմ ենք, երբ վերահսկում ենք խաղը։ Այնուամենայնիվ, ես կվերադառնամ դիտելու այս հանդիպումը, որպեսզի այն 100% վերլուծեմ:
Երկրորդ խաղակեսի սկզբում «Միլանը» ավելի լավ էր պաշտպանվում, և մենք դժվարացանք գոլ խփել, ինչպես նաև վտանգ ստեղծել նրանց դարպասի մոտ։ Երբ նրանք առաջ անցան հաշվի մեջ, նրանք նախընտրեցին ավելի խորը պաշտպանության անցնել։ Դա խնդիրներ ստեղծեծ մեզ համար։ Կարծում եմ՝ շատ հավասար հանդիպում էր»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: