Ամբողջ աշխարհում չեղարկվում են ֆուտբոլի ազգային առաջնություններ, հետաձգվում են ԵԼ-ի և ՉԼ-ի հանդիպումներ, այնուամենայնիվ, ԵԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում ԼԱՍԿ-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կայացավ: Կայացան նաև «Բաշաքշեհիր»-«Կոպենհագեն» ու «Այնթրախտ»-«Բազել» խաղերը:
Սուլշերի թիմը արտագնա խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Մեկական անգամ աչքի ընկան Իգալոն, Մատը, Ջեյմսը, Գրինվուդն ու Պերեյրան: Պատասխան խաղից առաջ անգլիական գրանդը չափազանց մեծ առավելություն ստացավ: «Յունայթեդը» բոլոր մրցաշարերում միասին վերցրած 11 խաղ անպարտելի է:
Թուրքական «Բաշաքշեհիրը» 88-րդ րոպեին Վիսկայի՝ 11 մետրանոց հարվածի շնորհիվ հաղթանակ կորզեց «Կոպենհագենից»:
«Բազելը արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանկֆուրտի «Այնթրախտի դարպասը. աչքի ընկան Կամպոն, Բուան ու Ֆրեյը: