Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» երեկ ընդունել էր շվեյցարական «Յանգ Բոյսին»։ Խոսեպ Գվարդիոլայի սաները խոշոր հաշվով հաղթանակ տոնեցին այս խաղում՝ 3-0 հաշվով։
«Քաղաքաբնակները» այս մրցաշարում իրենց ելույթների ընթացքում խփել են 250 գոլ։ «Մանչեսթեր Սիթին» դարձավ 12-րդ թիմը, ում հաջողվեց դա անել: Ընդ որում, Գվարդիոլայի թիմը բոլորից արագ է 250 գոլ խփել ՉԼ-ում։ Դրան հասնելու համար անգլիական թիմից պահանջվել է 119 հանդիպում:
Չորս տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 12 միավոր և միանձնյա գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը՝ ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր։
Ավելացնենք, որ «քաղաքաբնակները» Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոններն են։