«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Շախտյորից» կրած պարտությունից հետո (0:1) ասել է, որ այս մրցաշարում միշտ պետք է խաղալ ամենաբարձր մակարդակով։
«Չեմպիոնների լիգան պահանջում է ցուցադրել ամենաբարձր մակարդակը: Այսօր մենք չկարողացանք ցույց տալ մեր առավելագույնը»,- մարզիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: