ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում Միլանից կրած պարտությունը (1:2).
«Խաղը լարված էր. Արդյունքը կարող էր լինել ամեն ինչ։ Մենք մի քանի անգամ կորցրեցինք խաղի վերահսկողությունը, իսկ «Միլանը» օգտագործեց ազատ գոտիները։
Սա մահվան խումբ է, դրա համար էլ այդպես են անվանել։ Չորս թիմերից յուրաքանչյուրի ճակատագիրը նրանց ձեռքերում է։ Հաջորդ խաղը շատ կարևոր է լինելու»,- մարզչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
«Միլանը» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում. 5 միավորով թիմը F խմբում բարձրացավ երրորդ տեղ։ ՊՍԺ-ն (6 միավոր) քառյակում երկրորդն է՝ առաջատար «Բորուսիային» զիջելով 1 միավորով։
Հաջորդ տուրում «Միլանը» կընդունի Դորտմունդին, իսկ ՊՍԺ-ն տանը կխաղա «Նյուքասլի» հետ։ Երկու խաղերն էլ կկայանան նոյեմբերի 28-ին։