«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղի արդյունքները (2:1).
«Նախորդ հանդիպումը մեր վատագույններից մեկն էր: Այսօր մենք պետք է սրտով խաղայինք անհավանական արդյունքի հասնելու համար։ Պետք է պատիվ տալ տղաներին, թե ինչպես են նրանք խաղում, իսկական թիմ լինելու համար: Սա շատ կարևոր հանդիպում էր փլեյ-օֆֆ դուրս գալու համար պայքարում, և հիմա մենք ևս մեկ հնարավորություն կունենանք «Բորուսիայի» դեմ խաղում։ Իհարկե, կցանկանայի, որ Միլանը միշտ այսպես խաղա։ Մենք կարևոր քայլ ենք կատարել առաջ, և այժմ հաջորդ հանդիպումը դառնում է չափազանց կարևոր, եթե ոչ վճռորոշ»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Միլանը» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում. 5 միավորով թիմը F խմբում բարձրացավ երրորդ տեղ։ ՊՍԺ-ն (6 միավոր) երկրորդն է՝ առաջատար «Բորուսիային» զիջելով 1 միավորով։
Հաջորդ տուրում «Միլանը» կընդունի Դորտմունդին, իսկ ՊՍԺ-ն տանը կխաղա «Նյուքասլի» հետ։