Չեմպիոնների լիգայի խմբայի փուլի 4-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ հաղթեց «Սելթիկին» 6-0 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեցին Գրիզմանը և Մորատան, մեկական անգամ աչքի ընկան Լինոն և Սաուլը։
Խմբի մյուս խաղում «Լացիոն» հաղթեց «Ֆեյենորդին» 1-0 հաշվով։ Աչքի ընկավ Իմոբիլեն՝ խփելով իր 200-րդ գոլը հռոմեական թիմի կազմում։
E Խումբ
Ատլետիկո — 8 միավոր
Լացիո — 7
Ֆեյենորդ — 6
Սելթիկ -1