«Նոա» ՖԱ-ում տեղի են ունեցել մարզչական համալրումներ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Թիմին է միացել իսպանացի մարզիչ Դանիել Օրենգո Էստրուկը, ով կզբաղեցնի ֆիզպատրաստության մարզչի պաշտոնը։

Թիմին է միացել նաև պորտուգալացի մասնագետ Վիտոր Մագալհաեսը։ Պորտուգալացի մասնագետը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:

«Նոա» ՖԱ ողջ անձնակազմը բարի գալուստ է մաղթում մասնագետներին և մաղթում հաջողություն։
























































