Ռուս կիսապաշտպան Պավել Մոգիլևեցը մեկնաբանել է «Ուրարտուից» իր հեռանալը:
«Իմ ֆուտբոլային կյանքում ևս մեկ իրադարձություն է տեղի ունեցել, որն ինձ ստիպում է մտածել, որ ցանկացած իրավիճակում գլխավորը մարդ մնալն է, որքան հնարավոր է ազնիվ և պարկեշտ, առաջին հերթին ինքդ քո առաջ»,-գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։
Ֆուտբոլիստը երեւանյան ակումբի խաղացող է դարձել այս տարվա հուլիսին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նա անցկացրել է ընդամենը 11 հանդիպում՝ առանց գոլ խփելու։
30-ամյա կիսապաշտպանը «Զենիթի» սան է։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Կազանի «Ռուբինում», «Ռոստովում», «Խիմկիում», Նիժնի Նովգորոդում, «Բունյոդկորում»։
Հիշեցնենք՝ Մոգիլևեցը «Ուրարտուի» կազմում ընդհանուր առմամբ հասցրել է մասնակցել 11 պաշտոնական հանդիպման։
























































