Մադրիդի «Ռեալը» այսօր հայտարարեց բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին։
«Ռեալի» բասկետբոլային և ֆուտբոլային թիմերը կարանտինի մեջ են։ Սերբական աղբյուրները տեղեկացնում են, որ Լուկա Յովիչը օրեր առաջ «Վալդեբեբասում» եղել է նույն լողավազանում այն բասկետբոլիստի հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Յովիչը առաջիկա ժամերին կորոնավիրուսի թեստ է հանձնելու։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսով վարակվել է Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին, «Սամպդորիայի» ֆուտբոլիստ Մանոլո Գաբիադինին։ Անգլիական «Լեսթերի» երեք ֆուտբոլիստ ունեն ախտանիշներ։