«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Պավել Մոգիլևեցը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ռուս ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել ամռանը։
Մոգիլևեցը երևանյան թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 11 պաշտոնական հանդիպման։
























































