Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային առաջնային նպատակներից է:
Ինչպես հաղորդում է Relevo-ն, իսպանական գրանդի ղեկավարությունը պատրաստվում է հաջորդ ամառ ձևակերպել 22-ամյա կանադացու տրանսֆերը։ «Ռեալում» վստահ են բանակցությունների դրական արդյունքի վրա։
Ալֆոնսոն գերմանական ակումբում հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Դեյվիսի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 9 հանդիպում, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։
























































