Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը երեկ նոր պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։
23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել մինչև 2027 թվականը, ինչի մասին պաշտոնապես հայտնի է դարձել երեքշաբթի։
Ըստ Relevo-ի՝ Վինիսիուսը դարձել է Մադրիդի «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը՝ նրա աշխատավարձը գնահատվում է տարեկան 10 միլիոն եվրո։ «Ռեալի» հարձակման գծի առաջատարից ավելի շատ վաստակում են միայն թիմի վետերանները՝ Տոնի Կրոսն ու Լուկա Մոդրիչը։
Վինիսիուս Ժունիորը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։