Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է մադրիդյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը մինչև 2027 թվականը։
«Այստեղ խաղալը միշտ իմ երազանքն է եղել։ Գալով այնտեղից, որն իմ ծննդավայրն է, շատ դժվար է հասնել այս մակարդակին: Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ է նշանակում լինել «Ռեալի» խաղացող. միայն նրանք, ովքեր անցել են դրա միջով, կհասկանան իմ զգացմունքները:
Ես հիանալի հարաբերություններ ունեմ իմ բոլոր թիմակիցների հետ։ Մեզ միավորում է այն, որ մենք բոլորս ուրախ ենք ներկայացնելու աշխարհի լավագույն ակումբը։ Պետք է վայելել այս պահերը, դրանք շատ արագ են թռչում»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին «Ֆլամենգոյից» 35 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսը: Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 150 միլիոն եվրո:Այս մրցաշրջանում բրազիլացի վինգերը բոլոր մրցաշարերում մասնակցել է տասը հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: