Հոկտեմբերի 31-ին Ռիադում կայացել է Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ալ-Նասր»-«Ալ-Իթիֆակ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Ալ Նասրի»՝ լրացուցիչ ժամանակում տարած 1։0 հաշվով հաղթանակով։ Միակ գոլը խփել է հարձակվող Սադիո Մանեն։
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել հանդիպման մրցավարությունից։ Այն բանից հետո, երբ խաղադաշտից հեռացվել է իր թիմակից Անդերսոն Տալիսկան, պորտուգալացին ժեստ է արել՝ ցույց տալով փոխարինումը և մատնացույց անելով հանդիպման մրցավարի վրա:
Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ 38-ամյա պորտուգալացու պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակում հաջորդ հանդիպումը «Ալ Նասրը» կանցկացնի «Ալ-Հելեջ» թիմի հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին։