Հոկտեմբերի 31-ին «Ռեալը» հայտարարեց հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման մասին, սակայն այս շաբաթ պատրաստվում է երկարաձգել համագործակցությունը մեկ այլ բրազիլացու հետ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, նոյեմբերի 2-ին մադրիդյան ակումբը կերկարաձգի պայմանագիրը հարձակվող Ռոդրիգոյի հետ։ Համաձայնագիրը կգործի մինչև 2028 թվականը։
22-ամյա Ռոդրիգոն Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա 11 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































