ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ութերորդ «Ոսկե գնդակի» մասին:
«Շնորհավորում եմ Մեսսիին ութերորդ «Ոսկե գնդակի» կապակցությամբ. սա զարմանալի ձեռքբերում է: Արժանի մրցանակ այն բանից հետո, երբ նա գլխավորեց Արգենտինային դեպի հաղթանակ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում:
Շնորհակալ եմ, որ ձեր հրաշալի կարիերայի ընթացքում այսքան երջանկություն եք բերել ամբողջ աշխարհի ֆուտբոլասերներին»,- գրել է Ինֆանտինոն իր սոցիալական ցանցերում։
Ոչ ոք ավելի հաճախ չի նվաճել «Ոսկե գնդակը», որքան Մեսսին. Արգենտինացի հարձակվողը հեղինակավոր մրցանակը ստացել է 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 և 2023 թվականներին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում հաղթել էր Կատարում անցկացված աշխարհի 2022 թ. առաջնությունը։ Ֆուտբոլիստն անցկացրել է մրցաշարի ամբողջ յոթ հանդիպումը, որտեղ խփել է յոթ գոլ, եզրափակչում դուբլի հեղինակ է դարձել և երեք գոլային փոխանցում կատարել։
























































