«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը դժգոհ է կատալոնական ակումբում սահմանված չափանիշներից։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի կիսապաշտպանը վրդովվել է, որ Բարսելոնա ժամանելուց հետո ակումբը չի օգնել իրեն և իր ընտանիքին բնակարան գտնելու, տրանսպորտի և կենցաղային այլ հարցերում։ Արդյունքում Գյունդողանը և նրա ընտանիքի անդամներն իրենց «լքված» են զգացել:
Ընդգծվում է, որ խաղացողն իր դժգոհությունները ներկայացրել է ակումբին, որում նշել է, թե «Բարսելոնայի» խաղացողների նկատմամբ վերաբերմունքի որ ասպեկտները պետք է բարելավվեն։ Սրան ի պատասխան՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Գյունդողանից ստեղծված իրավիճակի համար։
























































