Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 1990 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լոթար Մատեուսը խոսել է Լեո Մեսսիի և Էրլինգ Հոլանդի մասին։
Երկուշաբթի օրը Մեսսին դարձավ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր։ Հոլանդը քվեարկության արդյունքում զբաղեցրեց է 2-րդ տեղը։
«Անցած մրցաշրջանի ընթացքում Հոլանդն ավելի լավ խաղաց, քան Մեսսին: Լիոնելն արժանի չէր մրցանակին։ Բայց դա ցույց է տալիս, որ աշխարհի առաջնությունն ավելի կարևոր է, քան «Մանչեսթեր Սիթիի» թրեբլը:
Բացի այդ, Հոլանդը գերազանցեց ռմբարկուների ռեկորդները: Ինձ համար Հոլանդը հավասարը չունի»,- ասել է Մատեուսը Sky Sport Germany-ի եթերում:
























































